Ընկերության մասին

Laki Dessert Art Studio-ն, որն արդեն գրեթե15-ը տարի հայկական շուկայում ներկայանում է տարատեսակ թխվածքներով ու տոնական տորթերով, հաճախորդների համար հնարավորություն է ստեղծել ինտերնետային խանութի շնորհիվ պատվերներ կատարել ինչպես Հայաստանից, այնպես էլ աշխարհի ցանկացած վայրից՝ գեղեցիկ և համեղ նվեր անելով իրենց մտերիմներին:

Լակիի պատմությունը սկսելվել է փոքրիկ վառարանով ու հարիչով եւ երկու աշխատողով, որոնց թվում էր նաև դերասանուհի Լակիի հիմնադիր Լիկա Մեսրոպյանը, ով նույնպես թխում էր և հետեւում ամեն մանրուքին: Տարեցտարի շատացան ոչ միայն վառարանները, այլեւ աշխատակիցները, բայց մինչ օրս էլ Լիկան մասնակցում է թխելու, ձեւավորելու գործընթացին, զբաղվում մենեջմենթով ու հետեւում բոլոր աշխատանքներին՝ վստահ ապահովելով արդեն սովորական դարձած Լակիի անթերի որակն ու բարձր կարգը։

Laki-ի իմիջային դիզայնով զբաղվում է նրա Լիկայի քույրը` Յանա Մեսրոպյանը, ով պրոֆեսիոնալ դիզայներ է, և նրա  ճաշակին վստահում են բոլորը:  Իսկ Լիկայի համար մայրն ու քույրը ամեն հարցում ամենալավ հորհրդատուներն են ու աջակցները:

Laki-ին գնահատված է բարձրորակ, թարմ եւ համային ճիշտ համադրությունների շնորհիվ։ Մեծ ուշադրություն է դարձվում մատուցման ձեւին. մենք մեր գործին արվեստային մոտեցում ենք ցուցաբերում:

LAKI - Թխված է սիրով
Սպասում ենք Ձեզ Ռուբինյանց 11/2  հասցեում:

Թխված է սիրով
Թխված է սիրով 010 28-12-12
Մեր Հասցեն
Ռուբինյանց 11/2 շին․
010 28-12-12, 099 33-40-80